Իհարկե ուրախ Նոր տարին անհնար է պատկերացնել առանց տոնածառի և որքան անսպասելի ու օրիգինալ, այնքան ավելի լավ: http://videolessons.do.am-ը ձեզ է ներկայացնում շատ գեղեցիկ ու յուրահատուկ տոնածառեր, որոնք կարող եք դնել հենց տոնական սեղանին:

Բաղադրիչներ 6 թխվածքի համար անհրաժեշտ է Խմորի համար | Ձևավորման համար | Ձնե գագաթների համար | . 3 ձու . մի պտղունց աղ . 75 գ շաքարավազ . 100 գ աղացած նուշ . 25 գ ալյուր . 25 գ օսլա | . 100 գ սպիտակ շոկոլադ . 100 գ պիստակ | . 3 ճաշի գդալ շաքարավազի փոշի .1 թեյի գդալ կիտրոնի հյութ |
Պատրաստման եղանակը Այս բիսկվիթը թխելու համար անհրաժեշտ է նաև խոհարարական յուղաթուղթ. Յուղաթղթի վրա 20սմ տրամագծով շրջաններ գծեք, մկրատով կտրեք, շառավղով կտրեք մինչև կենտրոնը, ձագարաձև փաթաթեք և ամրակներով ամրացրեք: Թղթե ձագարները, սուր կողմով դեպի ներքև, դրեք ավելի փոքր տրամագիծ ունեցող բաժակների մեջ: 
Հիմա պատրաստենք խմորը: Առանձնացրեք սպիտակուցը դեղնուցից, հարեք մի պտղունց աղով, մինչև կայուն փրփուր դառնա, այնուհետև, շարունակելով հարելը, քիչ-քիչ շաքարավազ ավելացրեք: Առանձին հարեք դեղնուցները և զգուշությամբ ավելացրեք սպիտակուցին: Աղացած նուշը խառնեք ալյուրի և օսլայի հետ: Ալյուրային խառնուրդը զգուշորեն միացրեք ձվային զանգվածին: Խմորը լցրեք թղթե ձագարների մեջ ` գդալով կամ խոհարարական տոպրակի օգնությամբ: Թխել պետք է նախօրորք մինչև 180 °C տաքացած ջեռոցում 15-20 րոպե: Ջեռոցից հանեք և թողեք, որ հովանան: 
Պիստակը մանրացրեք: Սպիտակ շոկոլադը հալեցրեք ջրային բաղնիքի վրա: Հովացած բիսկվիթները զգուշորեն ազատեք թղթից և, անհրաժեշտության դեպքում, սուր դանակով ուղիղ կտրեք հիմքը: Թխվածքները վրձինի օգնությամբ բարակ շերտով պատեք սպիտակ շոկոլադով և գլորեք մանրացրած պիստակի վրայով: «Տոնածառերի» վրայի կարմիր կետերը կարող եք ստանալ որևէ կարմիր գույնի ցուկատով: 
Հիմա իսկական ձյունը գալու ժամանակն է: Շաքարի փոշին խառնեք կիտրոնի հյութի հետ, ստացված ջնարակը թեյի գդալով լցրեք թխվածքների գագաթներին և վրայից շաքարի փոշի ցանեք: Մեր ձյունապատ ու զարդարված Տոնածառերը պատրաստ են: 
Վստահ ենք, որ այսպիսի օրիգինալ տոնածառը հաստատ հատուկ փայլ կհաղորդի ձեր տոնական սեղանին և գուցե նույնիսկ ամանորյա մի նոր բարի ավանդույթ դառնա ձեր տանը: Իսկ եթե զարկ տաք ձեր երևակայությանը, դրանք զարդարելու շատ ուրիշ տարբերակներ կգտնեք:
|