Անձեռոցիկները տոնական սեղանի անբաժան մասն են իհարկե: Նրանք յուրահատուկ տեսք ու փայլ են հաղորդում սեղանին և հատուկ մթնոլորտ ստեղծում նրա շուրջ: Իսկ թե ինչ հետաքրքիր տարբերակներով կարելի է ձևավորել անձեռոցիկները կարող եք իմանալ հենց այստեղ: Փորձե՛ք, վարպետացե՛ք, հիացրե՛ք:
Պալատական Ծալազարդ


1. Ծալեք անձեռոցիկը անկյունագծով:
2. Եռանկյան ձախ և աջ անկյունները համադրեք գագաթի հետ:
3. Հորիզոնական ուղղությամբ կեսից ծալեք ստացված պատկերը:
4. Աջ և ձախ անկյունները իրար միացրեք անձեռոցիկի հետևի կողմից` մեկը մյուսի մեջ դնելով:
5. Շրջեք պատկերը: Դեպի վեր նայող սուր անկյունները համապատասխանաբար ուղղեք դեպի աջ և ձախ: Անձեռոցիկը դրեք ուղղահայաց:
Արքայական շուշան


1. Անձեռոցիկը ծալեք անկյունագծով:
2. Աջ և ձախ անկյունները համադրեք եռանկյան գագաթի հետ:
3. Հորիզոնական առանցքով անձեռոցիկը կեսից ծալեք:
4. Հետ ծալեք արտաքին եռանկյան գագաթը:
5. Անձեռոցիկի հետևի կողմից իրար միացրեք աջ և ձախ անկյունները` մեկը մյուսի մեջ դնելով:
Ռոմանտիկ ջրաշուշան


1. Անձեռոցիկը դրեք երեսի կողմով դեպի ներքև:
2. Բոլոր անկյունները ծալեք դեպի կենտրոն:
3. Շրջեք անձեռոցիկը:
4. Նորից բոլոր անկյունները հերթով ծալեք դեպի կենտրոն:
5. Կենտրոնում ձեռքով պահելով անկյունները, ներքևից դուրս քաշեք տակի անկյունները այնպես, որ նրանք թերթիկների տեսք ստանան:
Սա անձեռոցիկների ձևավորմանը վերաբերող նյութի I մասն էր միայն: Սպասեք մնացածին: