Հավի 2-3 կրծքամիս, 200գ շամպինյոն, 100գ պանիր, 100գ մայոնեզ, 50գ թթվասեր, 50գ կարագ, սամիթ, աղ ըստ համի, առանց կորիզի սև ձիթապտուղ, 2 ձվի դեղնուց կամ դեղին պանիր, լայն չիպսեր: Հավի կրծքամիսը եփել աղ արած եռացող ջրում 15 րոպե, մանր կտրտել: Շամպինյոնները կտրտել ոչ շատ մանր կտորներով, աղ անել և կարա գով տապակել: Պանիրը քերել խոշոր քերիչով, սամիթը մանր կտրտել: Բոլոր բաղադրիչները լցնել իրար վրա և ավելացնել թթվասերի ու մայոնեզի խառնուրդը: 
Լայն ափսեի վրա դնել սալաթը, նրան տալ շրջանի ձև, վրայից լցնել եփած ձվի մանրացրած դեղնուց կամ քերած դեղին պանիր, առանց կորիզի սև ձիթապտուղը կիսել և համաչափ դնել սալաթի վրա: Կողքերից շարել մեծոտ, կլորավուն չիպսեր` ձևավորելով արևածաղկի տերևները: Այս շատ համեղ ու գեղեցիկ սալաթը կարող է զարդարել ձեր տոնական սեղանը և դառնալ ձեր խոհարարական սիրված ու սպասված գլուխգործոցը:
|