Վերև
Ուսուցողական վիդեո դասեր Суббота, 19.07.2025, 07:01
  
Մենք....
Հարցում
Որ բրաուզերից եք ամենից շատ օգտվում
Всего ответов: 94
օգնության ձեռք
Մենյու
Կատեգորիա
Ուսուցողական դասեր [47]
Հետաքրքիր նյութեր [61]
Երգեր [1]
Ստատիսսիկա
Ով է մտել այսոր?
Ստատիսսիկա

Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0
Ծրագրեր
Ծրագրեր
Ստատիստիկա
free counters
Բրաուզերներ
Գլխավոր » Ֆայլեր » Հետաքրքիր նյութեր

Մարդկանց նյարդերի վրա ազդելու ձևեր
14.12.2011, 22:04
  • Անկապ թվեր ասեք, երբ ինչ-որ մեկը հաշվում է:
  • Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր:
  • Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:
  • Ձեր շան անունը դրեք «շուն»:
  • Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:
  • Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:
  • Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:
  • Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:
  • Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:
  • Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:
  • Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա:
  • Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով):
  • Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից:
  • Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին:
  • Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար:
  • Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ:
  • Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա…
  • ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ:
  • մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող է
  • Սրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով):
  • Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ:
  • Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը:
  • Խոսեք միայն ռոբոտի ձայնով:
  • Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք:
  • Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է:
  • Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը:
  • Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը:
  • Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս:
  • Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում:
  • Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար:
  • Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում:
  • Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում:
  • Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք:
  • Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
  • Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
  • Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին:
  • Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին):
  • Категория: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: ED
    Դիտումներ: 618 | Բեռնումներ: 0 | Ռեյտինգ: 0.0/0
    Всего комментариев: 0
    Կոմենտ գրելու համար գրանցվեք.
    [ Գրանցում | Մուտք ]
    Մինի պրոֆիլ
    Ֆլեշ Ժամ
    Ֆեյսբուք
    Մուտք
    Որոնում
    Մասնակիցներ
  • ED
  • juvetiko
  • ANN
  • Aleks
  • edik
  • SAQOSAQO-1313
  • pupor
  • VipKarloS
  • SAQO
  • narek
  • Հետաքրքիր
    Copyright MyCorp © 2025
    Бесплатный хостинг uCoz



    !!!Внимание!!!
    Для того чтобы лучше использовать наши ресурсы, нажмите здесь и зарегистрируйтесь!