ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 
ձու մի քանի հատ մեծ ասեղ երկար փայտե ձողիկներ բարակ ժապավեն սննդային ներկեր քացախ խորը աման տարբեր զարդարանքներ 1. Լավ լվացած հում ձուն (սենյակային ջերմաստիճանի) երկու կողմից ծակեք սուր հաստ ասեղով: Որպեսզի այն հեշտ դատարկեք, պետք է նաև ծակեք ու զգուշությամբ խառնեք դեղնուցը և մի կողմից փչեք: Ձուն նորից լվացեք և թողեք չորանա: 
2. Խոր ափսեի մեջ խառնեք մի թեյի գդալ քացախը սննդային ներկի հետ, ձուն այնքան պտտեք այս խառնուրդի մեջ, մինչև ձեր ուզած երանգը ստանա: 
3. Ձողիկն անցկացրեք ձվի միջով և շարեք ամանի վրա` չորանալու: 
4. Երբ ձուն չորանա, կարող եք մի քիչ ձեթոտած բամբակով փայլեցնել այն, հետո անձեռոցիկով հեռացնել ավելորդ ձեթը: Ձուն կարող եք զարդարել տարբեր ժապավեններով, հուլունքներով ու փայլերով: 
5. Այլ տարբերակով, ձողիկների փոխարեն կարող եք մեծ անցքով ասեղի օգնությամբ բարակ ժապավեն անցկացնել ձվի միջով և դրա ծայրերին տարբեր հուլունքներ հավաքելով` կախովի զարդարանք պատրաստել ձեր տան համար:
|