| Ստատիսսիկա |
Օնլայն: 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
| Ստատիստիկա |
 |
|
Աշխարհի ամենաերիտասարդ օրենքով գողը հայ է
|
| 23.01.2012, 16:03 |

Օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, որը
քրեական աշխարհում հայտնի է «Օսետրինա» եւ «Սերյոժա Բենթլի» մականուններով,
Դոնի Ռոստովի դատարանի կողմից դատապարտվել է 6 ամսվա խիստ ռեժիմով ուղղիչ
գաղութի: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ` Վրաստանի բնակիչ Սերգեյ
Ասատրյանը Մոսկվայում ձերբակալվել է հուլիսի 23-ին: Իրավապահների
տեղեկացմամբ` Ռոստովի շրջանի ուղղիչ հաստատություններից մեկում Ասատրյանը
մեկ այլ քրեական անձի հետ ծեծի է ենթարկել կալանավորներին` իր կլանն
արատավորող տեղեկություններ տարածելու համար: Ինչպես ավելի վաղ պարզել
էր մեղադրող կողմը, Ռոստովի շրջանի ուղղիչ հաստատություններում Ասատրյանը,
քրեական աստիճանակարգմամբ, «նայողն է», մյուս մեղադրյալը` տասներորդ
գաղութի «նայողը»: Մեղադրող կողմը նաեւ հայտնել է, որ, համաձայն գործի
նյութերի, Ասատրյանը մյուս մեղադրյալին խնդրել է մարդ գտնել, «որը կծեծի,
կջարդի Գաբարաեւի վրա ջարդելու ենթակա ամեն ինչ, այդ թվում` ողնաշարը»: Ասատրյանի հանցակցին մեկ տարվա գաղութի են դատապարտել: Իրավապահների
տվյալներով` Սերգեյ Ասատրյանը ամենաերիտասարդ օրենքով գողն է, որը
«թագադրվել է» 2008թ.` գողական միջավայրում հայտնի այնպիսի
ներկայացուցիչների կողմից, ինչպիսիք են Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան,
Վոսկրեսը, Սլիվան եւ ուրիշներ: Օսետրինայի հայրը` Էդուարդ Ասատրյանը, եւս
գողի կարգավիճակ ունի եւ քրեական շրջապատում հայտնի է Թբիլիսցի Էդիկ
մականունով:
|
|
Категория: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: ED
|
| Դիտումներ: 704 | Բեռնումներ: 0
| Ռեյտինգ: 0.0/0 |
|
|
|